Արցախին հումանիտար օգնություն ԱԻՆ-ի միջոցով չի ուղարկվել. Արմեն Փամբուխչյան
«Արցախին հումանիտար օգնություն ԱԻՆ-ի միջոցով չի ուղարկվել, իսկ մնացած մասով չգիտեմ»,-կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու Թուրքիա հումանիտար օգնություն ուղարկվել է, իսկ Արցախ՝ ոչ:
Անդրադառնալով Հայաստանում սեյսմիկ անվտանգության պաշտպանության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին հարցին՝ նախարարը հայտնեց, որ նոր սարքավորումներով կատարվում է սեյսմիկ ռիսկի մոնիթորինգ :
«Շինարարության մեջ խստացվել են կանոնները, բայց ոչ հիմա՝ արդեն երկար ժամանակ է, որ Երևանում շենքի նախագծումները կատարվում են 9 բալի համար: Սա իր հերթին նպաստում է սեյսմիկ ռիսկի նվազեցմանը»,-ասաց ԱԻ նախարարը:
Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանն էլ փուլ առ փուլ այդ վթարային շենքերի քանդման նախագծեր է բերում՝ տեղը նոր շենքեր կառուցելու և բնակիչներին նոր կառուցած շենքերում բնակեցնելու նպատակով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին