ՊՆ նախկին շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն, սոցծառայությունը հաշվառում է. Գևորգ Ազիզյան
«Պաշտպանության նախարարության օբյեկտը փոխանցվել է ՊԵԿ-ին, որն այստեղ իրականացնելու է որոշակի գործողություններ։ Կառավարության որոշման համաձայն, ՊԵԿ-ի ստացված դիմումի համաձայն, մենք վերցրել ենք ապօրինի ներխուժում»,- պաշտպանության նախկին նախարարության շենքի մոտ լրագրողներին ասաց ՆԳՆ ոստիկանության հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչության պետի տեղակալ Գևորգ Ազիզյանը։
Նա նշեց, որ իրենք զգուշացրել էին բնակիչներին. «Օգոստոսին, դեկտեմբերին, հունվարին պարբերաբար զգուշացվել էին, ժամկետներ էին տրվել, բոլոր ծանուցումները կան։ Իրավական առումով որևէ խնդիր չկա»։
Հիշեցնենք, որ առավոտից լարված է վիճակը պաշտպանության նախկին նախարարության շենքի մոտ։ Այստեղ եկել էին բազմաթիվ ոստիկաններ շենքից հանելու այնտեղ ապրող մարդկանց։
«Կառավարության որոշման համաձայն, գոյություն ունի ապօրինի ներխուժումը վերացնելու գործընթաց, որից հետո տարածքում գտնվող ապօրինի գույքը դուրս բերելու գործընթաց է սկսվելու։ Քաղաքացիների անվտանգությունն ապահովելով՝ դուրս ենք բերել նրանց տարածքից, հիմա հնարավորություն ենք տալիս սահմանված ժամկետում իրենց գույքը դուրս բերել ու բոլորին օժանդակում ենք...
Տասնօրյա ժամկետ է տրվում, դրանից հետո նրանց գույքը տեղափոխվելու է համայնքապետարանի կողմից առանձնացված տարածք, եթե կամավոր դուրս չբերեն։
Միաժամանակ ասում ենք՝ գույքի դուրսբերման ընթացքում, եթե գույքի հետ որևէ բան պատահի, փչանա, խազ քաշվի, դրա համար ոստիկանությունը պատասախանատու չէ։ Դրա համար հորդորում ենք՝ սահմանաված կարգով գնան ու վերցնեն գույքը»,- ասաց Գ.Ազիզյանը։
Նա նշեց, որ շենքում վթարային վիճակ է, պատուհաններ չկան։
Հարցին՝ այս մարդկանց ի՞նչ են առաջարկում, ի՞նչ անեն, ո՞ւր գնան, նա պատասխանեց. «Գնան «Նաիրի» մշակույթի տուն, որտեղ սոցիալական ծառայության աշխատակիցները կատարում են համապատասխան հաշվառում, խնդիրների հետ կապված կցուցաբերեն անհրաժեշտ աջակցություն»։
Ոստիկանությունից պարզաբանում են տարածել.
«Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն:
Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները»:
Հարակից հրապարակումներ`
- Զոհվածի մայր. «Հիմա թուրքը թող զանգի ասի՝ Փաշօղլի, օգնություն ուղարկե՞նք հայերին»
- ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
- «Կինն անկողնում պառկած է, դուռը կոտրում, մտնում են». Լարված վիճակ է ՊՆ նախկին շենքի մոտ