Զոհվածի մայր. «Հիմա թուրքը թող զանգի ասի՝ Փաշօղլի, օգնություն ուղարկե՞նք հայերին»
Պաշտպանության նախարարության նախկին շենքում բնակություն հաստատած ընտանիքները, որոնց ոստիկանությունը դուրս է հանել, չգիտեն հետագա անելիքները։ Վստահեցնում են՝ այդտեղից չեն գնալու, քանի որ տեղ չունեն։
«Թուրքերին մարդասիրություն են ցուցաբերում, մեզ՝ նման վերաբերմունք։ Հիմա թող Թուրքիայից զանգեն ասեն՝ Փաշիկ, Փաշօղլի, օգնություն ուղարկե՞նք հայերին»,-լրագրողների հետ զրույցում բարկացած ասաց բնակիչ կանանցից մեկը՝ Ասյան։
Նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում։
«Այսօր ես երեխայիս տարել եմ դպրոց, եկել եմ, տեսել, որ դուռը կոտրած է։ Ի՞նչ իրավունքով։ Ամուսինս եկավ, ասեց՝ տուն եմ ուզում մտնել, չթողեցին, նստացրել են մեքենա, վատացել է։ Ոստիկանության միլպետ է, ինչ է, ասում է՝ ձեզ կանացի պահեք, կին չլինեիք, ձեզ գիտեք ի՞նչ կանեի»,-ասում է տիկին Ասյան։
Մեկ ուրիշն էլ վրա բերեց՝ տեղացիներին հանում են, որ թուրք փախստականներին բերեն, շենքում տեղ տան։
Բնակիչներից շատերը պատերազմում զոհվածների ընտանքիների անդամներ են։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
- «Կինն անկողնում պառկած է, դուռը կոտրում, մտնում են». Լարված վիճակ է ՊՆ նախկին շենքի մոտ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան