Լուկաշենկոն ասել է, թե որ դեպքում Բելառուսը պատրաստ կլինի օգտագործել բանակը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտասահմանյան եւ բելառուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, թե ինչ պայմաններում Հանրապետությունը պատրաստ կլինի գործի դնել իր բանակը:
«Ես պատրաստ եմ ռուսների հետ միասին կռվել Բելառուսի տարածքից միայն մեկ դեպքում, եթե այնտեղից գոնե մեկ զինվոր գա Բելառուսի տարածք՝ սպանելու իմ ժողովրդին։ Եթե նրանք ագրեսիա իրականացնեն Բելառուսի դեմ, պատասխանը կլինի ամենադաժանը։ Եվ պատերազմը բոլորովին այլ բնույթ կստանա»,- «Belta.by»-ի փոխանցմամբ, ընդգծել է Բելառուսի առաջնորդը։
Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է, որ դա վերաբերում է ոչ միայն Ուկրաինային, այլև մյուս հարևաններին։
Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա ընդգծել է, որ դեռևս մինչ Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելը, Ուկրաինան հարված էր պատրաստում բազմակի հրթիռային համակարգերով։
«Դրանք ուկրաինական կողմի կանխամտածված գործողություններն էին։ Ես միայն չգիտեմ, թե ինչու էր դա անհրաժեշտ: Նրանք առաջին րոպեներին հարվածի են ենթարկվել Բելառուսի տարածքից։ Դա մի քանի րոպե առաջ էր՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից առաջ»,- ասել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները