«Հրապարակ». ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՔՊ-ականները շարունակում են պետության հաշվին վոյաժները։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ն աշխատանքային այցով Նյու Դելի (Հնդկաստանի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Արեն Մկրտչյանը և Ծովինար Վարդանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Մերի Վարդանյանը:
ԱԺ նախագահի կարգադրությունում, սակայն, չի հստակեցվում, թե աշխատանքային ինչ հանդիպումների մասին է խոսքը, ինչը ենթադրությունների տեղիք է տալիս, որ ազգընտիրները մեկ շաբաթով գնում են էկզոտիկ երկիր՝ Հնդկաստան՝ ֆռֆռալու։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ԱԺ նախագահը մեծ պատվիրակությամբ պետք է մոտ օրերս մեկնի Մեքսիկա։ Մեքսիկայի Սենատը փետրվարի 8-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Սակայն վերջին պահին գործուղումը չեղարկվել է՝ որոշել են նման մեծ ծախսեր չանել, քանի որ հաշվարկները ցույց են տվել, որ մեկնումն ԱԺ-ի վրա շատ թանկ կնստի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան