Ուկրաինայում բերման են ենթարկել 4 տղամարդու, որոնք փչովի ներքնակով փորձել են հասնել Ռումինիա
Ուկրաինայում ձերբակալել են չորս տղամարդու, որոնք փորձել են փչովի ներքնակով Պրուտ գետով Ռումինիա անցնել, հայտնել են Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունում։
«Չորս հուսահատներին ձերբակալել են Ռումինիայի հետ սահմանին՝ Պրուտ գետի վրայով «անցնելու» համար ներքնակ պատրաստելու ժամանակ», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ 18-60 տարեկան տղամարդկանց մեկնումը Ուկրաինայից ռազմական դրության ընթացքում արգելված է։ Ավելի վաղ Ուկրաինայի խորհրդարանը հավանություն էր տվել ռազմական դրության ևս 90 օրով երկարաձգելուն, որն ավարտվում է փետրվարի 19-ին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները