Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով նախաքննությունն ավարտվել է. Ալեքսանյան
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին ներկայացված նոր մեղադրանքով այսօր քննիչը հայտարարել է նախաքննության ավարտ։ Պաշտպանության կողմին տրամադրվել են քրեական վարույթի ողջ նյութերը (14 հատոր)։
Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին: Փակ գաղտնի քվեարկությունը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 67-ը կողմ է քվեարկել։ Միջնորդության քննությանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։
Արմեն Չարչյանին ներկայացված է մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Ա. Չարչյանը չի ընդունե մեղադրանքը՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանին ներկայացվել է մեղադրանք
- Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի
- ԱԺ-ում ներկայացվեց Արմեն Չարչյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը
- Սերյան Օհանյանի և Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունները՝ ԱԺ նիստերի օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան