Քաղաքական 18:26 16/02/2023 Հայաստան

Անկարայի համար հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը երկրորդական է, այլ նպատակներ ունի. Սաֆրաստյան

«Տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Արարատ Միրզոյանի այցն էլ Թուրքիա դիտարկում եմ այդ գործընթացի մի մասը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա գնահատմամբ, երկու կողմից արվող հայտարարությունները գտնվում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ընդհանուր շրջանակի մեջ։

«Այդ գործընթացում դրական հետևանքների հասնելու համար, եթե համարում ենք վերջնական հարաբերությունների նորմալացում, կարգավորում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սահմանի բացում, ժամանակ է պետք, միանգամից չի լինում»,-նշում է ակադեմիկոսը։

Երբ ակնկալել վերջնական արդյունք հայ-թուրքական հարաբերություններում 

«Բարդ հարց է, իհարկե, չեմ կարող կանխատեսում անել։ Կախված կլինի թուրքական կողմի մոտեցումներից։ Ինչո՞ւ։ Որովհետև Հայաստանը հայտարարել և հայտարարում է, որ պատրաստ է առանց ոչ մի նախապայմանների, միանգամից հարաբերությունները կարգավորել։

Թուրքիայի մոտեցումն այլ է։ Թուրքիան փորձում է այս բանակցային գործընթացն օգտագործել իր նպատակներին հասնելու համար։ Ոչ թե հարաբերությունները կարգավորել, սահմանը բացել, այլ իր նպատակներն ունի, որոնք  կապված են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ այն տարբերակով, որը պնդում է Ադրբեջանը, հավանական է նաև «Զանգեզուրի միջանցքի» հետ։

 Թուրքիան այդ նպատակներն ունի, ոչ թե հարաբերությունները կարգավորել, որը երկրորդական է իր համար»,- նշում է  Ռ.Սաֆրաստյանը։

Թուրքագետն ասում է, որ սահմանի բացումը Հայաստանի համար անվտանգային խնդիրներ կստեղծի, պետք է պատրաստ լինել դրան, նաև տնտեսական առումով էլ խնդիրներ կլինեն, կարող է ներքին արտադրողը տուժել դրանից։

«Մյուս կողմից էլ սահմանը բացելու արդյունքում կստանանք որոշակի օգուտներ։ Պետք է օգուտներից օգտվել՝ վտանգները փորձել կառավարել»,- կարծում է նա։ 

Թուրքիան՝ ավերիչ երկրաշարժից հետո

Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս իրավիճակից դուրս կգա մեծապես թուլացած, որովհետև գնալով ուժեղանում են այն ձայները, որոնք մեղադրում են իշխանություններին այս վիճակի համար. «Բնական աղետ է,  ուժեղ երկրաշարժ է եղել, բայց հետևանքները կարող էին ավելի նվազ լինել, ավելի քիչ լիներ զոհերի թիվը, ավերածությունները, եթե իշխանություններն այնպիսի քաղաքականություն չվարեին, ինչպես վարում էին երկու տասնամյակի ընթացքում»։

Նա նշում է, որ ավելի շատ զոհեր են գրանցվել ու ավերածություններ են եղել Թուրքիայի այն տարածաշրջաններում, որոնք թույլ զարգացած են։

«Իշխանությունը երկրի ռեսուրսներն այդ շրջանների զարգացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը ուղղելու փոխարեն ուղղում էին արտաքին քաղաքականության մեջ, ագրեսիվ քաղաքականություն էին վարում, արկածախնդրություններ իրականացնում»,- ասում է Ռ.Սաֆրաստյանը։

Հարցին՝ հայկական միամիտ միտքը հույս ունի, և դա կարդացվում է սոցիալական ցանցերում, որ Թուրքիայի երկրաշարժից հետո Թուրքիան խեղճացել է, ու որպես հետևանք՝ խեղճացել է նաև Ադրբեջանը՝ նվազեցնելով իրենց դերի կարևորությունը այլ երկրների հարաբերություններում, սակայն այս երկրների և դիվանագիտական հնարքները, և կոշտ ուժը դժվար թե երկրաշարժից տուժի, ի՞նչ կասեք, նա  պտասխանեց. «Իհարկե, Թուրքիան կթուլանա, չի կարող այնպիսի արտաքին քաղաքականություն անցկացնել ինչպես մինչև հիմա էր անում։

Երկրորդ. Ադրբեջանն էլ կթուլանա, քանի որ Թուրքիան իր մեջքն է, իր հետևում է կանգնած։

Երրորդ. ենթադրում եմ, որ Թուրքիայի կախվածությունը Արևմուտքից կուժեղանա, մասնավորապես ԱՄՆ-ից։ Երբ որ սկսեն վերականգնողական աշխատանքներ, Թուրքային մեծ միջոցներ են անհրաժեշտ, այդքան միջոց չունի։ Պետք է արտասահմանյան կապիտալի ներհոսք լինի, իսկ դա կարող է ապահովել Արևմուտքը, առաջին հերթին ԱՄՆ-ն»։

Նա կարծում է, որ ԱՄՆ-ն կփորձի օգտագործել այդ իրադրությունը և ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա։

«Իհարկե, հայ-թուրքական հարաբերություններն առաջնային չեն ԱՄՆ-ի համար։ Կան այլ խնդիրներ, օրինակ Շվեդիայի, Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու խնդիրը, ՌԴ հետ կապված խնդիրները, քանի որ թուրք-ռուսական սիրախաղը դուր չի գալիս ԱՄՆ-ին։

Կարծում եմ՝ որոշակի տեղ կհատկացնեն նաև Թուրքիայի վրա ճնշում գործադրելուն Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով»,- ասում է Ռ.Սաֆրաստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am
19:46
Ցանկալի է՝ անկախ տարաձայնություններից, ընդդիմադիր ուժերը փորձեն առաջնորդվել Ներսես Շնորհալու բանաձևով. Աշոտյան
«Միասնություն՝ գլխավորում, ազատություն` երկրորդականում, և սեր՝ ամեն ինչում»
Աղբյուր` Panorama.am
19:30
ՔՊ-ն սնվում է մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, ուղիղ ապացույցը՝ ՔՊ-ականի «Ղшրաբաղաgի՞ ես, թե հայ» այսօրվա խոսքը. Թաթոյան
«ՔՊ ղեկավարի իշխանությունը սնվում է Հայաստանի ներսում և Սփյուռքում մարդկանց պառակտումից և իրար նկատմամբ ատելությունից, քաոսից: Նրա...
Աղբյուր` Panorama.am
19:08
Ես հո ձեր Աղազարյան Հովիկը չեմ, որ հեռախոսս առգրավեք, քսերոքս անեք, բաժանեք ՔՊ-ականներին. Էդգար Ղազարյան
«Շնորհակալություն եմ հայտնում քննիչին ու դատախազին այս քրեական վարույթը նախաձեռնելու համար, որի արդյունքում իրենք հայտնվելու են մեղադրյալի...
Աղբյուր` Panorama.am
18:41
Էդգար Ղազարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը դատարանը կհրապարակի փետրվարի 23-ին
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով խափանման միջոցի քննությունն ավարտվել է, վաղը առավոտյան ժամը 10։00-ին...
Աղբյուր` Panorama.am
18:30
Փաշինյանը տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է՝ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է հասցնում. Վազգեն Սաղաթելյան
«Նիկոլ Փաշինյանն արդեն տեսնում է, որ վարկանիշ չունի և հասկանում է, որ ամեն մի խոսք իրեն ավելի մեծ վնաս է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Անհերքելի, հիմնավոր փաստերով ապացուցում եմ Սաշա Կատվալյանի կռnւտիտները. Արթուր Չախոյան
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն ավելի վաղ գրառում էր արել, ըստ որի՝ ««Տիգրան Ավինյանի «ԵԱՍՄ» ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:02
Սամսոնյան. Փաշինյանը վախենում է խոսքից, որովհետև մարդիկ սկսել են լսել, հասկանալ
«Սա մեծ շղթայի շարունակությունն է, ընդամենը մեկ բանի մասին է՝ այս մարդը վախենում է խոսքից»,- հասարակական-քաղաքական գործիչ էդգար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}