Սիրիայում մորն ու երեխային երեք օրվա ընթացքում երկու անգամ դուրս են հանել փլատակներից
Սիրիայի Ջանդարիս քաղաքի բնակչուհու երկրաշարժից հետո երեք օրվա ընթացքում երկու անգամ փրկել են իր տան փլատակներից։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Դիմա անունով կինը յոթ ամսական հղի էր, երբ երկրաշարժի պատճառով փլուզվեց այն տան մի մասը, որտեղ նա ապրում էր: Տուժածը ստացել է աննշան վնասվածքներ։ Այն բանից հետո, երբ նրան դուրս են բերել փլատակներից, նա հայտնվել է հիվանդանոցում և տղա է լույս աշխարհ բերել, որին Ադնան են անվանել։
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Դիման վերադարձել է մասնակի ավերված տուն, քանի որ այլ տեղ չուներ ապրելու։ Երեք օր անց շենքն ամբողջությամբ փլուզվել է։ Փրկարարները մորն ու երեխային կրկին դուրս են բերել փլատակներից։ Երեխային հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում, իսկ կնոջը՝ ոտքի լուրջ վնասվածքով։
Մանկաբույժը հայտնել է, որ երեխայի վիճակը բարելավվում է։ Իսկ Դիմային կրկին դուրս են գրել հիվանդանոցից։ Այժմ նա և իր ամուսինը՝ Աբդուլ Մաջիդը, ապրում են վրանում իրենց ինը զարմիկների և զարմուհիների հետ։ Ամեն օր Դիման գնում է հիվանդանոց՝ Ադնանին այցելելու։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում։ Աղետի էպիկենտրոնը եղել է երկրի հարավում գտնվող Քահրամանմարաշ գավառի տարածքը։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 35 հազար մարդ։ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետցնցումները զգացվել են առնվազն վեց երկրներում և մեծ վնաս են հասցրել Սիրիային, որտեղ ևս կան հազարավոր զոհեր։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
- ԱՀԿ-ն Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժերը համարում է դարի աղետ
- Երկրաշարժից տուժած 12 հազար սիրիացիներ վերաբնակեցվել են իրանական ճամբարներում
- Հայաստանը 25 տոննա մարդասիրական օգնության է ուղարկել Սիրիա
- Սիրիայում երկրաշարժից մոտ 600 դպրոց վնասվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին