Սիրիայում ավելի քան 30 հազար ուսանող ռուսերեն է սովորում
Սիրիայի կրթության նախարար Դարեմ Տաբաան «Ռիա Նովոստի»-ին հայտնել է, որ ներկայում ավելի քան 30 հազար սիրիացի ուսանող ռուսերեն է սովորում:
«Մենք բոլոր ոլորտներում համագործակցում ենք միմյանց հետ և այժմ սկսել ենք ռուսերենի դասավանդումը, որն այժմ ուսումնասիրում է ավելի քան 30 հազար ուսանող»,- նշել է նախարարը։
Միաժամանակ նա մատնանշեց, որ «ռուսերեն սովորել ցանկացողների թիվը շատ ավելի մեծ է, քան դասախոսական կազմը, ինչը դժվարացնում է նոր մասնաճյուղերի բացումը»։
Սիրիայում ռուսաց լեզվի ուսուցման նկատմամբ մեծ հետաքրքրության հետ կապված՝ կրթության նախարարությունը, Տաբաայի խոսքով, ռուսական կողմի հետ քննարկում է ռուսաց լեզվի ուսուցիչների պատրաստման համար ինստիտուտների ստեղծման հարցը, որպեսզի դրանում ներգրավեն նախկին ուսանողների մի մասին, որոնք արդեն ավարտել են ուսումը: Բացի այդ, Սիրիայի կրթության նախարարությունը նախատեսում է մեծացնել ուսանողների փոխանակումը Ռուսաստանի հետ:
«Ռուսական բուհերում սովորելու համար սիրիացիների համար տրամադրվող կրթաթոշակների թիվը զգալիորեն ավելացել է, ինչը, անշուշտ, հնարավորություն է տալիս սիրիացի ուսանողներին ծանոթանալ ռուսական կրթական համակարգին։ Այդ կրթաթոշակների մեծ պահանջարկ կա՝ հաշվի առնելով եվրոպական բուհերում սովորելու հնարավորությունների սահմանափակումը»,- հավելել է կրթության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին