Տեղի ունեցավ Փաշինյանի շարասյան մասնակցությամբ հղի կնոջը վրաերթի ենթարկելու գործով դատական նիստ
Ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ նստվայրում այսօր տեղի ունեցավ Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկում հղի կնոջը վթարի ենթարկելու գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի շարասյան մեքենաներից մեկն անցած տարվա ապրիլի 26-ին վրաերթի էր ենթարկել 31 շաբաթական հղի Սոնա Մնացականյանին, ինչի հետևանքով կինն ու պտուղը մահացել են։
Գործով մեղադրյալն է Արամ Նավասարդյանը, որը «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատարն է։ Այսօր դատարանում մեղադրյալի եղբայրն էր ցուցմունք տալիս։
Նա ասաց՝ ուշ երեկոյան են այցելել «Նաիրի» ԲԿ, որտեղ վթարից հետո տեղափոխել են Սոնա Մնացականյանին։ Ավելի ուշ շատ կարճ ժամանակով եղել է Սոնայի հոգեհանգստին, ապա թաղմանը։ Ըստ նրա, եղբորը թույլ չեն տվել մասնակցել արարողություններին։
Դատավոր Ֆարխոյանի այն հարցին, թե տուժող կողմի կրած վնասի հատուցում եղել է, Ա. Նավասարդյանի եղբայրն ասաց՝ իրենց կողմից մոտեցում ցուցաբերվել է, սակայն Սոնա Մնացականյանի հայրը հրաժարվել է։
Ըստ մեղադրյալի եղբոր, վրաերթի ենթարկված կնոջն օգնույուն ցուցաբերելու համար ամեն ինչ կազմակերպվել է անմիջապես՝ երկու րոպեի ընթացքում։ Տուժողի ներկայացուցիչը նկատեց՝ ըստ քրեական գործի նյութերի, ավելի շատ է տևել։
Միաժամանակ, Նավասարդյանի եղբայրն ասաց՝ վթարից հետո եղբայրը կանգնել է քիչ այն կողմ։
«Գիտեմ, որ բարձրացել է վերև, որտեղ հնարավոր է եղել մեքենան կանգնացնել, որովհետև ինքը տեղ է տվել, շարասյունն անցել է, չէր կարոող շոշի մեջտեղը կանգնել։ Սկորիի հետևից շարժվել է դեպի Նաիրի կենտրոն, քանի որ լարված վիճակ է եղել, որոշել է գնալ, համազգեստը փոխել ու վերադառնալ»,-ասաց նա։
Տուժողի ներկայացուցիչ Րաֆֆի Ասլանյանն ասաց՝ ըստ քրեական գործի տվյալների, տեսագրության, Նավասարդյանը դեպքի վայրից գնացել է մինչև շտապ օգնության մեքենայի գնալը։
«Որտեղի՞ց ձեզ այդ ինֆորմացիան, ո՞վ է պատմել»,-հարցեց Ասլանյանը։
Մեղադրյալի եղբայրն ասաց՝ ասում է այն, ինչ լսել է։ Հարցին, թե ումից է լսել, մեղադրյալի եղբայրն ասաց՝ չի հիշում։
Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության համաձայն, Արամ Միխայիլի Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար և, գտնվելով ծառայության մեջ իրեն ամրակցված «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 18:19-ին, իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Պարոնյան փողոցով՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի կողմից Պռոշյան փողոցի ուղղությամբ՝ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, իր ուղեմասով՝ երկրորդ և երրորդ ուղեգոտիները միմյանցից բաժանող գծանշաումների վրայով, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին, թույլ է տվել ՀՀ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, այն է՝ ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, երթևեկության համար վտանգն առաջանալու պահից սկսած, որը նա ի վիճակի է եղել հայտնաբերել, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, ժամանակին չդիմելով արգելակման ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենային առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել հետիոտների համար նախատեսված լուսացույցի կանաչ լույսի առկայության պայմաններում իր ընթացքի ուղղությամբ՝ ձախից դեպի աջ հանգիստ քայլերով հետիոտնային նշագծումների վրայով Պարոնյան փողոցը հատող 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականի Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ, դրանով իսկ պայմանավորել տվյալ վրաերթի առաջացումը՝ ինքն իրեն զրկելուվ այն կանխելու տեխնիկական հնարավորությունից:
Հարակից հրապարակումներ`
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործը կուղարկվի դատարան․ Դատախազություն
- Քրեական մարմիններն ամեն ինչ անում են Սոնա Մնացականյանի վարույթի ընթացքը ձգձգելու համար․ փաստաբան
- Սոնա Մնացականյանի վրաերթի քրգործով ընթանում է կողմնակալ քննություն՝ պայմանավորված վարորդի անձով. Րաֆֆի Ասլանյան
- Փաստաբան. Պետպատվերի շրջանակում ամեն ինչ արվում է Սոնա Մնացականյանի և նրա երեխայի մահվան մեղավորների անպատժելիությունն ապահովելու համար
- Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած ոստիկանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան.Րաֆֆի Ասլանյան
- Դատախազությունը պահանջում է քննել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելուց հետո դեպքի վայրը լքելու դրվագը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան