Եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհին, ապա բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել. Փաշինյան
«Պիտի արձանագրեմ, որ կարծես թե մենք առաջին անգմա նոր ստանդարտի ճանապարհ ենք ստացել և, ես նախարարին էլ եմ ասել, որ եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհի վրա՝ կարող ենք արձանագրել, որ իսկապես բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել»,-կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հյուսիս-Հարավ ճանապարհի Թալին -Լանջիկ հատվածին, որով վերջերս երթևեկել էր:
Ճանապարհաշինության վերաբերյալ իր ծավալուն խոսքում Փաշինյանը հայտնեց, որ վատի կողքին կան նաև լավ շինարարական ընկերություններ, որոնք որոկյալ ճանապարհ են կառուցում:
«Որպեսզի չստացվի. որ մեր շինարարներին միայն փնովում եմ ուզում եմ ասել, որ կան նաև առանձնահատուկ որակով աչքի ընկնող շինարարական կազմակերպություններ...Ես այդ մարդկանց չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ այդ մարդկանց»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա ելույթ էր ունենում զեկուցվող մի նախագծի վերաբերյալ, որով կատավարությունը պետական բյուջեից 17 մլրդ դրամ հատկացրեց մի խումբ ճանապարհների հիմնանորոգման և վերակառուցման համար:
«Կա 24 նախագիծ, որոնցից 21-ի մեկնարկը կտանք այս տարի, երեքինը՝ 2024 թվականին»,-զեկուցելով նախագիծը՝ հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
Նրա խոսքով՝ հիմնանորոգվող, վերակառուցվող ճանապարհների երկարությունը փաթեթում 89,6 կմ է, պատվիրվող նախագծերը՝ 168 կմ, որոնց համար նախատեսվում է հատկացնել 17,74 մլրդ դրամ, որից 16,626-ը՝ շինարարության համար, 173 միլիոնը՝ տեխնիկական հսկողության, 162 միլիոնը՝ հեղինակային հսկողության և 79 մլն դրամ՝ նախագծային փաստաթղթերի համար:
Նիկոլ Փաշինյանն ընթերցեց բոլոր ճանապարհների նախագծերը՝ շեշտելով որ կհիմնանորոգվի Երևան-Մեղրի ճանապարհի Սուրենավան-Երասխ 12,2 կմ հատվածը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին