ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
Պռոշյան գյուղի վարչական տարածքում գտնվող պաշտպանության նախարարության նախկին շենքի տարածքից ոստիկանության բաժիններ են տարվել 22 անձ։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Նրանք բաժիններ են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար»,-մանրամասնեցին ոստիկանությունից՝ հավելելով, որ երեք ժամվա ընթացքում արձանագրությունները կազմելուց հետո նրանք դուրս կգան ոստիկանությունից։
ՎԻՎ 182 հոդվածը վերաբերում է զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն.
«Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան