Երևանը՝ ռուսաստանցիների համար Վալենտինի օրը նշելու ամենահայտնի ուղղություններից մեկը
Սուրբ Վալենտինի օրվա՝ փետրվարի 14-ի տոնակատարության ժամանակ ռուսաստանցիների շրջանում ամենահայտնի արտասահմանյան ուղղությունները եղել են Դուբայը, Ստամբուլը և Երևանը։ Այս մասին է վկայում OneTwoTrip ճանապարհորդությունների պլանավորման ծառայության ուսումնասիրության արդյունքները, որոնք ներկայացրել է ՏԱՍՍ-ը։
«Վալենտինի օրը ռուսաստանցիների մեծ մասը մեկնել է Դուբայ. ավիատոմսերի ամրագրումներ 11,8%-ը ձևակերպվել է հենց այնտեղ։ Մի փոքր ավելի քիչ զբոսաշրջիկներ են թռչել Ստամբուլ (11,4%) և Երևան (10%)։ Բացի այդ, Բիշքեկը ներառվել է հայտնի ուղղությունների ցանկում (5,5%), նաև՝ Բանգկոկ (5,1%), Ալմաթի (3,9%), Բալի (3,7%), Պհուկետ (3,6%), Մինսկ (3,3%) և Անթալիա (3, 2%)»,- նշել են փորձագետները։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան