Փարիզում մեկնարկել է ընդդեմ կենսաթոշակային տարիքի բարձրացման հինգերորդ ցույցը
Ֆրանսիայի մայրաքաղաքում սկսվել է հինգերորդ համազգային ցույցը՝ ընդդեմ կառավարության կողմից կենսաթոշակային բարեփոխումների: «ՌԻԱ նովոստի»-ի թղթակիցը տեղից հայտնում է, որ ակցիային տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում։
Սա հինգերորդ անգամն է, որ ցույցի կոչ են անում երկրի բոլոր ութ առաջատար արհմիությունները՝ CFDT, CGT, FO, CFE-CGC, CFTC, Unsa, Solidaires և FSU, որոնք հազվադեպ են ցույց տալիս միասնական ճակատ և հակված են անհատական բողոքի ակցիաների կազմակերպմանը։
Ցուցարարների սյունները հետևում են արհմիությունների խորհրդանիշներով ֆուրգոններին, որոնցից ակտիվիստները տարբեր կարգախոսներ են վանկարկում մեգաֆոնների միջոցով։ Բողոքի ակցիան սկսվել է Բաստիլի հրապարակից Փարիզի ժամանակով մոտավորապես ժամը 14-ին, մասնակիցները երթով շարժվելու են դեպի Իտալիայի հրապարակ։ Մարդկանց պաստառների վրա կարելի է կարդալ՝ «Մակրոն, ձեռքերը հեռացրու մեր թոշակներից», «64 տարեկանում թոշակ չկա»:
Հարակից հրապարակումներ`
- Փարիզում կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ են սկսվել
- Փարիզում քրդերի ցույցի ժամանակ բախումներ են տեղի ունեցել
- Փարիզում երեք քրդի սպանած անձը խոստովանել է, որ հարձակումը նախօրոք էր ծրագրել
- Փարիզում քրդական համայնքի ներկայացուցիչների հետ բախումների ժամանակ հինգ ոստիկան է վիրավորվել