ՀՀ կառավարության ֆոնդից 157.8 մլն դրամ՝ Թուրքիային և Սիրիային օգնելու համար
«Նախագծով առաջարկվում է կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ ԱԻՆ-ին հատկացնել 157 միլիոն 816 հազար դրամ՝ պայամանվորված Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժի հետևանքները հաղաթահարելու համար այդ երկրներից հումանիտար օգնություն խնդրելու հանգամանքով»,-կառավարության նիստում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նա ասաց, որ դեպի Սիրիա երկու անգամ օդային ճանապարհով ուղարկվել են բեռները, իսկ Թուրքիա՝ երկու անգամ ցամաքային ճանապարհով:
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց ՀՀ ԱԳ նախարարի այցը Թուրքիա՝ այն համարելով կարևոր և խորհրդանշական:
Հայտնելով, որ հայ փրկարարները Սիրիայից արդեն վերադարձել են, իսկ այսօր Թուրքիայից են փրկարարները ցամաքային ճանապարհով գալու Հայաստան՝ Փաշինյանն ասաց. «Բացարձակապես անընդունելի եմ համարում այն քննադատությունները, որոնք մեր հասցեին հնչում են, որովհետև ես չեմ կարող պատկերացնել որևէ իրավիճակ, որ ընդամենը դռնից այն կողմ միլիոնավոր մարդիկ աջակցության կարիք ունեն բնական աղետի պարագայում, և որևէ մեկը կարող է դրան անտարբեր մնալ»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայից հայ փրկարարները ժամանել են Հայաստան
- Փրկարարները Թուրքիայում փլատակներում գտնվող կաթսայում հայտնաբերել են 150 հազար դոլար
- Ողջերին գտնելու հույսերը նվազում են. օտարազգի փրկարարները Թուրքիայից վերադառնում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին