Աշոտյան. Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է.
«Նիկոլի այսօրվա հայտարարությունը «խաղաղության պայմանագրի» մասին հայ ժողովրդի մեջքի հետեւում հերթական դավադիր գործարքի նախապատրաստում լինելիւց զատ նաեւ մեկ այլ դետալ է պարունակում։
Հիշեք դրա այս հատվածը. «Հայաստանի Հանրապետությունը երեկ ավարտել է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի նախագծի հերթական փուլի աշխատանքները, և մեր առաջարկները փոխանցված են ադրբեջանական կողմին: Այսինքն՝ առաջարկներ ասելով՝ պետք է նկատի ունենալ ամբողջական փաստաթղթի նախագիծը մեր առաջարկներով: Փաստաթուղթը փոխանցել ենք նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին»։
Նիկոլի խոսքից հիմնավոր կասկած է առաջանում, որ Ադրբեջանին այդ ղազագիրը փոխանցվել է երեկ՝ Արարատ Միրզոյանի կողմից Թուրքիայի միջոցով։
Դե մնացածը պատկերացրեք, թե թուրքերի համար նման պորտապար պարելով հայ ժողովրդին ուր են ուզում հասցնել…»։
Հարակից հրապարակումներ`
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
- Աշոտյան. Ադրբեջանական վաղեմի երազանքն իրականություն դարձավ ոչ միայն Նիկոլի օրոք, այլ ՝ Նիկոլի շնորհիվ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին