Արամ Առաջինը Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում լրատվամիջոցների համար հանդես է եկել հայտարարությամբ։ Այս մասին գրում է «Գանձասարը»։
Նա նշել է, որ իր համար միշտ հատուկ ուրախություն է լինել Սիրիայում, մի երկիրը, որը Ցեղասպանությունից հետո ընդունել է ջարդերից փրկված հայ ժողովրիդ զավակներին և իր հայրենիքը, հացն ու ջուրը կիսել նրանց հետ։
«Աշխարհով մեկ սփռված մեր ժողովրդի զավակները երբեք չեն մոռանա Սիրիայի ժողովրդի ցուցաբերած սերը, վստահությունն ու զորակցությունը հայ ժողովրիդ նկատմամբ։
Այսօր, սակայն, վշտաբեկ սրտով ու ցավով եմ այցելել Սիրիա և ականջալուր ու ակատես եմ երկրաշարժի հետևանքով ահավոր ավերածություններին ու մարդկային զոհերին, ինչպես նաև անտուն մնացած բազմաթիվ ընտանիքներին։ Փաստորեն, ահավոր ողբերգության մեջ է այսօր գտնվում Սիրիան։ Երկրաշարժի ծանր հետևանքները կարող է ավելի ծավալվել, եթե շուտափույթ միջոցներ չձեռնարկվեն։
Հետևաբար, միջազգային համայնքը չի կարող անտարբեր մնալ մարդկային այս ահավոր ողբերգության նկատմամբ։ Նման իրավիճակում անհրաժեշտ է մի կողմ դնել քաղաքական մոտեցումներն ու դիրքորոշումները և որպես մարդկային նույն ընտանիքին պատկանող անձեր ու ազգեր, անհրաժեշտ է իրար օգնել։ Ինչպես Աստվածաշնչում է ասվում. երբ մարմնի մի մասը ցավում է, ամբողջ մարմինն է ցավում (Ա.Կր 12.26)։ Այսօր միջազգային համայքն ու նրան պատկանող բոլորն ազգերն ու երկրները կոչված են օժանդակելու Սիրիային։
Արդ, իմ ձայնը միացնելով Սիրիայի եկեղեցիների հոգևոր պետերի հավաքականին ձայնին՝ կոչ եմ ուղղում միջազգային համայնքին՝ վերջ տալու Սիրիայի դեմ հաստատված պատժամիջոցներին և շուտափույթ օժանդակել Սիրիայի ժողովրդին, որպեսզի տնտեսական վատ վիճակում գտնվող սիրիացի ժողովուրդը կարողանա դուրս գալ ներկա ահավոր վիճակից»։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինն այսօր կմեկնի Հալեպ
- Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին
- Հալեպում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին
- Հալեպում հայ փրկարարներն այցելել են Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
- ԱՀԿ ղեկավարը ժամանել է Հալեպ
- Ասադն ու կինն այցելել են Հալեպ
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
- Երկրաշարժից վնասվել են Հալեպի Կիլիկյան ճեմարանը և Մխիթարյան վարժարանը
- Երկրաշարժից Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց և Քեսապի Ս. Աստվածածին եկեղեցիները նյութական վնասներ են կրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին