Արմավիրում դադարեցվել է ավազի ապօրինի դուրսբերումը
ԲԸՏՄ-ն տեղեկացնում է, որ այսօր Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի վարչական տարածքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։
«Ավազակոպճային խառնուրդի ապօրինի դուրսբերման աշխատանքներն անմիջապես դադարեցվել են։
Նախապատրաստվում են նյութեր իրավապահ մարմիններին փոխանցելու համար»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան