Արցախում մտադիր են հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ անել
Արցախում հրավիրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ, որին հրավիրված էին ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ քննարկվել է ««Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ներկայացնելով այն՝ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը խոսել է օրինագծի ընդունման նպատակահարմարությունից:
Նախագծի նպատակն է՝ ստանալ հյուրանոցային տնտեսության օբյեկտների ավելի ստույգ դասակարգումներ, որոնք թույլ կտան վերահսկել ոլորտի որակը:
Գործող օրենքը չի բավարարում ամբողջությամբ ոլորտը կարգավորելու և մերօրյա չափանիշներին համապատասխանեցնելու պահանջը: Կարիք է առաջացել կատարել փոփոխություններ և լրացումներ ՝ կապված միջազգային չափանիշների և ոլորտում առկա մարտահրավերների հետ:
Նախագծի ընդունմամբ կստեղծվեն նախադրյալներ Արցախի Հանրապետությունում հյուրանոցային տնտեսության օբյեկտների տեսակների ավելի ստույգ բաժանման, ոլորտի որակի վերահսկողության, ինչն իր հերթին դրական կանդրադառնա ընդհանուր զբոսաշրջության և սպասարկման ոլորտների վրա:
Ոլորտում առկա որոշ խնդիրների վերաբերյալ պարզաբանումներ է տվել գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը: Օրենքի ընդունմամբ մի շարք հյուրանոցային օբյեկտներ հարկային դաշտ կբերվեն:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան