Գեղամ Մանուկյան. Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ Ազգային ժողովում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում ՍՈՒՏ են։ Վաղուց արդեն մշակված ծրագիր է։ Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել։
Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ՝ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության դալիճում, ուրբաթ, ժամը 12-ին հրատապ բրիֆինգ։ Փաստերով, փաստաթղթերով, հղումներով ու թվերով։ Ազգադավները չեն հաջողելու։
Դիմադրությունը հաղթելու է։ Հայաստանն ու Արցախը հաղթելու են»։
Հարակից հրապարակումներ`
- Պետդեպը՝ Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մասին
- Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան