Բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը
«Հայ կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանի 30-ամյա հոբելյանի շրջանակում այս տարի առաջին անգամ ԿԳՄՍ նախաձեռնությամբ հրատարակվել է ռեժիսորին նվիրված եռալեզու պատկերագիրքը, որի շնորհանդեսն արդեն եղել է»,-կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով հերթական նախագիծը, որով պետական բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց ԿԳՄՍ նախարարությանը՝ Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման և իրականացման նպատակով:
Նախարարը հիշեցրեց, որ 2023 թվականին լրանում է Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակը և, որ 2022 թվականին Հայ կինոյի 100-ամյակն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և հիշարժան տարեթվերի օրացույցում», որից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է հոբելյանական հանձնաժողով, որն իրականացրել է միջոցառումների ծրագրերը կազմելու աշխատանքները:
«Իրականացվելու է «Հայկական կինոդար» ծրագիրը, որը մեկնարկելու է ապրիլի 16-ից և տևելու է շուրջ մեկ տարի, հայկական դասական և ժամանակակից ֆիլմեր ցուցադրվելու են մարզերում և Երևանում, որոնք ուղեկցվելու են քննարկումներով»,-ասաց Անդրեասյանը և հավելեց, որ այդ միջոցներով կստեղծվեն կինոդպրոց Դեբետում, որտեղ 12-16 տարեկան երեխաներն անցնելու են կինոյի պատմություն, սցենարի վարպետություն և այլ առարկաներ:
Նախարարը հայտնեց, որ ծրագիրը կմեկնարկի ապրիլի 16-ից:
:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհին, ապա բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել. Փաշինյան
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան