«Հրապարակ». Գյումրու փոխքաղաքապետը մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Գյումրու փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի՝ 2021 թ․ հայտարարագրից պարզ է դառնում, որ պաշտոնյան 500 մլն դրամից ավելի՝ մեկ միլիոն դոլարից ավելի, սպառողական վարկ է ստացել, այն դեպքում, երբ չունի անշարժ գույք։ Եթե անգամ ունենար, ապա դրա գրավադրմամբ չէր կարող նման վարկ ստանալ։
Թե ինչպես, և որ բանկն է Պապիկյանին նման վարկ տրամադրել, հայտնի չէ։ Ի դեպ, բանկային գործի մասնագետներն ասում են, որ սպառողական վարկ կարող են տրամադրել 10, առավելագույնը՝ 20 հազար դոլարի սահմաններում։ Անգամ նման չափի բիզնես-վարկերն են ընտրողաբար տրամադրում՝ փորձառու, կայացած և կապիտալ ունեցող բիզնեսմեններին։
Նշենք, որ Պապիկյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հորեղբոր թոռն է, տեղացիների շրջանում խոսում են, որ փոխքաղաքապետի ընտանիքը նախկին լքված զորամասերից մեկի տարածքում մեծ անասնագոմ է հիմնել և այդ բիզնեսով է զբաղվում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են