«Հրապարակ». Անկարա ժամանած Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է թոշակառու դիվանագետ Սերդար Քըլըչը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանը նախ ցավակցություն հայտնեց Թուրքիային՝ երկրաշարժի և զոհերի կապակցությամբ, ապա հումանիտար օգնություն և փրկարարներ ուղարկեց՝ հատուկ այդ նպատակի համար գործարկելով երբևէ չգործած Մարգարայի ճանապարհը։ Եվ երբ տեսավ, որ աշխարհը ողջունում է այդ հումանիտար պահվածքն իր ոճրագործների նկատմամբ, այնքան ոգևորվեց, որ պաշտոնական պատվիրակություն էլ ուղարկեց։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման եռանդուն ջատագովներ Ռուբեն Ռուբինյանից, Վահան Կոստանյանից և, բնականաբար Արարատ Միրզոյանից կազմված պատվիրակությունը երեկ ժամանեց Անկարա։ Օդանավակայանում, սակայն, նրանց դիմավորեց ոչ թե Թուրքիայի ԱԳ նախարարը կամ գոնե նրա տեղակալը, այլ թուրքական կողմից հայերի հետ երկխոսելու համար նշանակված հատուկ ներկայացուցիչը՝ թոշակառու դիվանագետ Սերդար Քըլըչը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան