Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին
«Որոշում կա արագացնել երկխոսության գործընթացը և վերջնական սահմանների բացման նպատակով տեղի ունեցող գործընթացները»,-կռավարության նիստում Թուրքիա կատարած այցի արդյունքեները կառավարության նիստում ներկայացրեց Արարատ Միրզոյանը:
Նրա խոսքով՝ կողմերը հայտարարել են, որ համատեղ աշխատանքներ կիրականացնենք Անիի պատմական կամրջի վերականգնման ուղղությամբ:
Նա հավաստիացրեց, որ ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություննե:
«Ըստ էության՝ մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը նաև կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների համար և մեր երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցող քաղաքացիների համար ցամաքային սահմանի հատումը»,-ասաց նախարարը:
Նա նաև հայտնեց, որ Թուրքիայում դրական արձագանքներ կան հայ փրկարարների աշխատանքների վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն էլ անընդունելի համարեց Թուրքիային Հայաստանի օգնության վերաբերյալ հնչող բացասական կարծիքները:
Նա նշեց, որ կառավարության գործունեության ծրագրում ընդգծել են տարածաշրջանում հարաբերությունների որակը փոխելու տեսլականը:
«Խոսեցիք Անիի կամրջի մասին, մենք էսքիզային նախագիծ բավական երկար ժամանակ առաջ պատրաստել ենք: Դա կարող է շատ սիմվոլիկ քայլ դառնալ»,-ասաց Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհին, ապա բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել. Փաշինյան
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
- «Հրապարակ». Անկարա ժամանած Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է թոշակառու դիվանագետ Սերդար Քըլըչը
- +3՝ Թուրքիայում Միրզոյանին ներկայացվել է հայ փրկրարաների աշխատանքը
- Սերգեյ Մարկեդոնով. Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա կդառնա՞ առանց չակերտների պատմական
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան