ՆԳՆ նախարարը հիմնավորեց, թե ինչու են ոստիկանության մեքենաները ապահովագրել «Սիլ ինշուրանս»-ում
«Հրապարակումներ կան, թե պետական հիմնարկների ավտոմեքենաների ապահովագրության ոլորտում կոռուպցիոն դրսևորումներ կան»,-գործադիրի նիստում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախորդ շաբաթ օրը Ջերմուկում հրավիրված հակակոռուպցիոն քաղաքականության նիստին:
Նա ասաց, որ ժամանակին ինքը հանձնարարել էր, որ ամեն ինչ իրականացվի մրցութային կարգով:
«Ի՞նչն է պատճառը, որ մենք մինչև հիմա այդ ավտոպատահարներից պարտադիր ապահովագրության համակարգը մրցութային կարգով չենք իրականացնում»,-հարց հնչեցրեց Փաշինյանը, հավելելով. «Անընդհատ տարբեր հրապարակումներ են լինում, որոնք տպավորություն են ստեղծում, թե զուգահեռ իրականություններ են՝ տեսախցիկների առաջ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, տեսախցիկներից այն կողմ զբաղվում ենք այլ գործերով:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ ներկայում ԱՊՊԱ համակարգի սակագինը ֆիքսված է Հայաստանում:
«Մրցութային կարգով անելու հետ կապված կան որոշակի սահմանափակումներ պարզ պատճառով, որ գինը ֆիքսված է: 2023 թվականի ապրիլի 1-ից շուկան ամբողջությամբ ազատականացվելու է, և պետական մարմինները ու քաղաքացիները կկարողանան ընտրել այն ընկերությունը, որը տալիս է լավագույն սակագին և որակ հարաբերակցությունը»,-տեղեկացրեց ԿԲ նախագահը:
ՆԳՆ նախարար Վահե Ղազարյանն էլ փորձեց թվերով հիմնավորել, թե ինչու է ՆԳՆ-ն ոստիկանության պարեկային ծառայության մեքենաները ապահովագրել մերձիշխանական գործարար-պատգամավոր Խաչատրուր Սուքիասյանին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությունում: Նախարարի բերած ընկերությունների առաջարկներից երևում է, որ «Կասկո» փաթեթի ապահովագրության համար ամենացածր գինն առաջարկել է այդ ընկերությունը, ինչն էլ հիմք է հանդիսացել պայմանագրի կնքման համար:
ՆԻկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ պարեկային ոստիկանության ներդրումից անմիջապես հետո պարզել են, որ պարեկային մեքենաները հաճախ վթարվում են՝ նաև ոստիկանների մեղքով և «Կասկո» փաթեթով ապահովագրման կարիք է առաջացել:
Հարակից հրապարակումներ`
- Բյուջեից 240,5 մլն դրամ հատկացվեց Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների կազմակերպմանը
- Եթե մի տարուց փոսեր չեն հայտնվելու այդ ճանապարհին, ապա բացարձակապես նոր որակի ճանապարհ ենք ստացել. Փաշինյան
- Ես պատրաստ եմ վերցնել և կրել այդպիսի պատասխանատվություն. Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան