Պետդեպը՝ Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մասին
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա կատարած այցին։
«Ձեր կարծիքով, այս այցն ինչպե՞ս կազդի տարածաշրջանում խաղաղարար ջանքերի վրա։ Ընդհանուր առմամբ, ինչպե՞ս եք գնահատում այն»,-լրագրողը հարցրել է Փրայսին։
«Կողմերին՝ Հայաստանին, Ադրբեջանին, ինչպես նաև ողջ տարածաշրջանին մեր ուղերձը լարվածությունը թուլացնելու ուղի գտնելու անհրաժեշտությունն է, որպեսզի վերադառնանք համապարփակ և կայուն խաղաղության ճանապարհին։ Մենք ներգրավված ենք եղել այդ ջանքերում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Միացյալ Նահանգները կշարունակի անել ամեն ինչ՝ առաջընթացի հասնելու համար՝ ինչպես կողմերի հետ անմիջական աշխատանքի, այնպես էլ բազմակողմ ինստիտուտների ու խմբերի միջոցով։ Հուսով ենք, որ մյուս երկրները նույն ուղերձն են հղում»,- պատասխանել է Փրայսը:
Անդրադառնալով դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Թուրքիային Հայաստանի կողմից հումանիտար օգնություն ցուցաբերելու վերաբերյալ հարցին՝ պետդեպի ներկայացուցիչն ասել է՝ ողջունում են ողջ աշխարհի երկրների կողմից փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժից տուժած Թուրքիայի ու Սիրիայի ժողովրդին ցուցաբերած աջակցությունը։
«Մի շարք երկրներ ցուցադրել են ոգու առատաձեռնությունը, որն անհրաժեշտ կլինի այս հզոր երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։ ԱՄՆ-ն փորձեց օրինակ լինել»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին
- «Հրապարակ». Անկարա ժամանած Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը դիմավորել է թոշակառու դիվանագետ Սերդար Քըլըչը
- Սերգեյ Մարկեդոնով. Արարատ Միրզոյանի այցը Թուրքիա կդառնա՞ առանց չակերտների պատմական
- Երևանը պատրաստ է խաղաղություն վերականգնել Անկարայի հետ. Միրզոյանը Չավուշօղլուի հետ ասուլիսում
- Միրզոյանն ու Չավուշօղլուն հանդես կգան հայտարարություններով. «Արմենպրես»
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան