Ռուբեն Մելքոնյան․ Արևելագիտության ֆակուլտետի համար Սիրիան երկիր է, որտեղ ուսանել են արևելագետ-արաբագետների շատ սերունդներ
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը գրում է․
«Այսօր, որպես ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, այցելեցի մեր բարեկամ երկրի` Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանատուն և անձամբ իմ ու ֆակուլտետի անունից ցավակցություն հայտնեցի մեծարգո դեսպան Նորա Արիսյանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ:
Արևելագիտության ֆակուլտետի համար Սիրիան ոչ միայն երկիր է, որն ուսումնասիրում են, այլև երկիր է, որտեղ ուսանել են արևելագետ-արաբագետների շատ սերունդներ և այդ երկրի հետ կապված ունեն ջերմ հիշողություններ ու առանձնահատուկ վերաբերմունք:
Բոլորիս համար Սիրիան նաև երկիր է, որը 1915 թվականին ապաստան է տվել թուրքական հերթական ցեղասպանությունից փրկված հայերին և հնարավորություն ստեղծել հայության մի հատվածի գոյության շարունակման: Իսկ ինձ համար Սիրիան նաև առանձնահատուկ է որպես մայրական պապիս ու տատիս երկրորդ հայրենիք, ուր 1915-ին հայտնվել են կիլիկիացի նախնիներս և ես այդ վերընձյուղված հայկական ընտանիքներից մեկի շառավիղն եմ»:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում մորն ու երեխային երեք օրվա ընթացքում երկու անգամ դուրս են հանել փլատակներից
- ՀՀ կառավարության ֆոնդից 157.8 մլն դրամ՝ Թուրքիային և Սիրիային օգնելու համար
- Արամ Առաջինը Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
- Սիրիայում ավելի քան 30 հազար ուսանող ռուսերեն է սովորում
- Սիրիայից հայ փրկարարները ժամանել են Հայաստան
- Հայաստանը 25 տոննա մարդասիրական օգնության է ուղարկել Սիրիա