Ռուսաստանից Վրաստան փոխանցումների ծավալը մեկ տարում աճել է 1096%-ով
Վրաստան դրամական փոխանցումների ծավալը 2023 թվականի հունվարին կազմել է 445 մլն դոլար, ինչը 163,5%-ով ավելի է նախորդ տարվա հունվարի համեմատ։ Այդ մասին հայտնում է վրացական «Banks and Finances» թերթը՝ հղում անելով Վրաստանի բանկի տվյալներին։
Դեպի Վրաստան փոխանցումների կեսից ավելին (60,1%) ստացվել է Ռուսաստանից. Ռուսաստանի Դաշնությունից Վրաստան փոխանցումների ծավալը 2023 թվականի հունվարին կազմել է 267,6 մլն դոլար, ինչը 1096%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Նշվում է, որ 2022 թվականի դեկտեմբերին Ռուսաստանից փոխանցումների ծավալն ավելի բարձր է եղել և կազմել է 317,3 մլն դոլար։
Ռուսաստանից հետո Վրաստան տրանսֆերտների ծավալով երկրորդ տեղում Իտալիան է՝ 40 մլն դոլար, երրորդում՝ ԱՄՆ-ը՝ 29 մլն դոլար։
Վրաստանից տրանսֆերտներն աճել են 12,7%-ով և կազմել 26,3 մլն դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Սրբազան. Այսօր էլ Վարդանանց պատերազմի ոգեշնչող պատգամը հնչում է մեր ականջներին
- Վրաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումն աճել է շուրջ 338 տոկոսով