Լարսում խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են անցակետը. Վահան Քերոբյան
«Մենք պետք է գյուղատնտեսությանը նայենք որպես բիզնես»,-կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նման ձևով հիմնավորեց գյուղատնտեսության ոլորտի ծրագրերին աջակցությունը դադարեցնելու մասին կառավարության որոշումը:
Նախարարը հայտարարեց, որ խոշոր գյուղատնտեսական ծրագրերը՝ գյուղտեխնիկայի լիզինգը, ոչ ավանդական այգիների հիմնադրամն ծրագրերն արդյունավետորեն ընթանում են:
Նրա խոսքով՝ գործարարը պետք է հաշվի իր ծախսերն ու եկամուտը և եթե այն ձեռք չի տալիս՝ չզբաղվի գյուղատնտեսությամբ:
«Փորձել գյուղատնտեսությանը ոչ թե որպես բիզնես, այլ սոցիալական պրոյեկտ նայել՝ երկարաժամկետ կտրվածքով հեռանկարային չէ: Պետք է գյուղատնտեսությանը տեսնել որպես բիզնես և մոտենալ բիզնես տրամաբանությամբ»,-հայտարարեց Քերոբյանը:
Ներկայացնելով Վերին Լարսի անցակետի վիճակը՝ էկոնոմիկայի նախարարը հայտնեց. «Լարսի վերջին տվյալներով օրական մոտ 400 ավտոմեքենա է դուրս գալիս անցակետից, սա նշանակում է, որ այնտեղ 3 օրվա հերթ կա: Ներկայում նոր ձյան պատճառով դժվարանցանելի է, բայց այնտեղ խնդիրը տրագիկ չէ, և 3-4 օր սպասելուց հետո բեռնատարներն անցնում են»:
Իր պնդումը նախարարը հիմնավորեց՝ բերելով նախորդ տարվա օրինակը, երբ բեռնատարները 20-30 օր սպասում էին անցակետում::
Հարակից հրապարակումներ`
- Վերին Լարսի անցակետում նոյեմբերի 29-ից կավելացվեն ռենտգեն սարքավորումների թիվը. ՏԿԵՆ
- Լարսին այլընտրանք կա, անող չկա
- Քերոբյան. Լարսի անցակետում հերթերի պատճառով հայ արտահանողները մեծ վնասներ են կրում
- Աշոտ Հարությունյան. Ի՞նչ գյուղատնտեսության մասին է խոսքը, երբ կրակն անընդհատ մոտենում է հողի մշակին
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան