Վրացական բանկերում ՌԴ-ի գրեթե 110 հազար քաղաքացի հաշիվ է բացել
2022 թվականին Վրաստանի բանկերում նոր հաշիվներ են բացել Ռուսաստանի 109 հազար 955 քաղաքացիներ։ Այս մասին գրում է «Ալիք մեդիան»՝ հղում անելով BusinessPressNews-ին:
Տեղեկության համաձայն՝ վրացական բանկերում հաշիվ է բացել 6 իրավաբանական անձ։
Ըստ ամիսների` հաշիվներ են բացվել`
- փետրվարի 24-28, մարտ՝ 7 883,
- ապրիլ՝ 10 հազար 077,
- մայիս՝ 6 649,
- հունիս՝ 7 374,
- հուլիս՝ 6 985,
- օգոստոս՝ 6 409,
- սեպտեմբեր՝ 10 հազար 016,
- հոկտեմբեր՝ 27 հազար 784,
- նոյեմբեր՝ 15 հազար 994 թ
- դեկտեմբեր՝ 10 հազար 778։
Ազգային բանկի տվյալներով՝ ներկայացված տվյալների շարքում կարող են լինել դեպքեր, երբ մեկ անձը տարբեր բանկերում մեկից ավելի հաշիվ բացած լինի: