«Փաստ». Երևանի ընտրություններին ընդառաջ ինչպես է առաջիկա ութ ամսվա ընթացքում իշխանությունը շտկելու վարկանիշային կատաստրոֆան
«Փաստ» թերթը գրում է.
«Մեր ունեցած տեղեկություններով, վարկանիշային հաշվարկներից ելնելով՝ իշխանությունները ցանկություն ունեին Երևանի ավագանու ընտրություններն անցկացնել ոչ թե աշնանը, ինչպես նախատեսված է օրենսդրությամբ, այլ արտահերթ կարգով՝ մայիսին: Դրա համար նախատեսված էր կիրառել իրենց «սիրելի» գործիքակազմը, այն է՝ խոշորացումը, երբ Երևանին կմիացվեր մեկ կամ երկու համայնք (ասենք՝ Փարաքարը): Սակայն Արցախի շրջափակումը, Ազատ գյուղի կացարանի հրդեհն ու 15 զինվորի մահը էապես խառնել են նրանց պլանները:
Բանն այն է, որ իշխանությունները ևս հասկանում են, որ իրենց՝ առանց այդ էլ չափազանց ցածր վարկանիշն էլ ավելի է ընկել: Ըստ այդմ, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է չգնալ արտահերթի ճանապարհով ու ընտրություններն անցկացնել «ժամանակին», այսինքն՝ սեպտեմբերին՝ այն հույսով, որ առաջիկա ութ ամսվա ընթացքում տարբեր մանիպուլյացիաների, «ծածկադմփոցների», արհեստական օրակարգերի, «բռնեմ-փռեմ ասֆալտին» օպերացիաների միջոցով կկարողանան մի փոքր շտկել վարկանիշային կատաստրոֆան: Հավելենք, որ այս ընթացքում տարբեր տեղեկություններ են շրջանառվել այդ ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի մասնակցության և քաղաքապետի թեկնածուների առաջադրման առումով:
Ի մասնավորի, որպես հավանական թեկնածուներ են նշվում ՔՊ-ից՝ Տիգրան Ավինյանը, «Ապրելու երկիր» կուսակցությունից՝ Մանե Թանդիլյանը, «Համախմբում» շարժումից՝ Ավետիք Չալաբյանը, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից՝ Դավիթ Խաժակյանը և այլ անուններ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները