Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով
Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Բուլղարիայում կայանալիք Ստրանջայի մրցաշարին կմասնակցի 12 մարզիկով: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մրցավայր կմեկնեն 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը, 54 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, 63 կգ քաշայիններ Արթուր Շախպազյանն ու Նարեկ Հովհաննիսյանը, 67 կգ քաշայիններ Արարատ Հարությունյանն ու Գուրգեն Մադոյանը, 75 կգ քաշային Վախթանգ Հարությունյանը, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հաղորդմամբ, մեր ընտրանին մրցավայր կմեկնի փետրվարի 19-ին: Մեր հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում օլիմպավանում: Մեր թիմի հետ համատեղ հավաք է անցկացնում նաև Մոլդովայի հավաքականը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին