Սոցնախ. Հորդորում ենք ՊՆ նախկին շենքի բնակիչներին դիմել սոցաշխատողներին
«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ»,-հայտնում են նախարարությունից
Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգությունների առնչությամբ։
Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության ապահովման նպատակով։
ԱՍՀ նախարարությունից տեղեկացնում են նաև, որ ԱՍՀ նախարարության կողմից մինչ այժմ արդեն իսկ մեկնարկել էր տվյալ շենքի բնակիչների կարիքների նախնական գնահատում, սակայն ամփոփ պատկեր ստանալու համար անհրաժեշտ է վերջիններիս կողմից համագործակցություն ևս։
«Այսպիսով, հորդորում ենք ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին դիմել Միասնական սոցիալական ծառայության տեղում աշխատող սոցիալական աշխատողներին կամ ՄՍԾ ցանկացած տարածքային կենտրոն»,-նշում են նախարարությունից։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ նախկին շենքի բնակիչները կարող են գնալ «Նաիրի» մշակույթի տուն, սոցծառայությունը հաշվառում է. Գևորգ Ազիզյան
- ՊՆ նախկին շենքի տարածքից ոստիկանություն է տարվել 22 մարդ
- «Կինն անկողնում պառկած է, դուռը կոտրում, մտնում են». Լարված վիճակ է ՊՆ նախկին շենքի մոտ