Ուռուցքաբանը քաղցկեղի պատճառներից մեկը համարում է սխալ սնունդը
Ուռուցքաբան և վիրաբույժ Իվան Կարասևը քաղցկեղի պատճառներից մեկը համարում է սխալ սնուցումը։
Նա նշել է, որ քաղցկեղի զարգացման հիմնական գործոններից մեկը սնունդն է։ ԱՀԿ-ի տվյալներով՝ տղամարդկանց մոտ քաղցկեղի դեպքերի մոտավորապես 40%-ը և կանանց մոտ 60%-ը կապված են սննդակարգում հաճախ թույլ տրվող սխալների հետ։
Քաղցկեղի բոլոր ձևերի ավելի քան 80%-ը կապված է այս կամ այն քաղցկեղածին նյութերի ազդեցության հետ: Մասնագետը դա կապում է այն փաստի հետ, որ սննդային մանրաթելերի դեֆիցիտի և ավելուցուկի պատճառով նյութափոխանակությունը խաթարվում է, ինչպես նաև աճում է նորագոյացությունների զարգացման ռիսկը։
Նշվում է, որ քաղցկեղածինը կարող է սննդի մեջ մտնել պատրաստման ընթացքում, աղտոտված հողից կամ ջրից, ինչպես նաև սննդի պահպանման, վերամշակման և փաթեթավորման արդյունքում: Հատկապես, նրա կարծիքով, վտանգավոր են թունաքիմիկատներով և հանքային պարարտանյութերով աճեցված մթերքները, ինչպես նաև հակաբիոտիկներով և հորմոններով ներծծված միսը։