Քրեղան՝ հայտնաբերված ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից
ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայում մաքրվել, վերականգնվել է kրապատ մակերեսով, հարթ հատակով, գնդաձև իրանով, հնագիտական առարկա՝ քրեղանը:
Քրեղանը 1989-1991 թթ. ընթացքում Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տարածքում գտնվող «Դեմերի» դամբարանադաշտից հայտնաբերված գտածոներից մեկն է։ Դրանք ավելի քան 500-ն են խեցեղեն իրեր, բրոնզե կախիկներ, ապարանջաններ, ապակե և ծովախեցիներից ուլունքներ:
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, կաբորատորիայում շարունակվում են ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտից հայտնաբերված առարկաների մաքրումն ու վերականգնումը։
ՆԵրքին Գետաշենի դամբարանադաշտում պեղված համալիրները վերաբերում են մ.թ.ա. XXII /XXI – VIII/VII դդ. և վկայում են, որ այն հաջորդաբար օգտագործվել է շուրջ 1500 տարի: Ըստ որում, պեղված նյութերում հանդիպում են թռեղք-վանաձորյան (մ.թ.ա. XXII – XIX դդ.), սևան-արցախյան (մ.թ.ա. XIX/XVIII – XVI դդ.), լճաշեն-մեծամորյան (մ.թ.ա. XV-IX դդ.) և Վանի թագավորության (մ.թ.ա. VIII-VII դդ.) շրջանի արտեֆակտեր: