Արամ Առաջինը Հալեպում այցելել է երկրաշարժից վնասված շրջաններ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը Հալեպ կատարած հովվապետական այցի ընթացքում այցելել է փետրվարի 6-ին երկրաշարժից նյութական վնասներ կրած Կիլիկիան ճեմարան և հենց տեղում ծանոթացել իրավիճակին։ Այս մասին գրում է «Գանձասարը»։
Վեհափառ հայրապետն իր խոսքում նշել է. «Ճիշտ է, այս ցավալի ու մտահոգիչ պայմաններում ենք հանդիպում, սակայն ուզում եմ հաստատել, որ հալեպահայությունը կանգնուն է և շարունակում է վերականգնելու իր հավաքական աշխատանքը։ Անցնող տարիներին դժվարություններ ունեցանք։ Այսօր տագնապն այլ է, սակայն բոլոր տագնապների դիմաց պետք է ունենանք հավատ, հույս և միասնական աշխատանք»։
Արամ Առաջինն այցելել է նաև հայ որոնողափրկարարական խմբի կողմից աշխատանքներ իրականացրած «Շաար» թաղամաս, Ազիզիէ թաղամասում փլված շենքի տարածք, ուր հայ ընտանիք էր բնակվում։ Վեհափառ հայրապետը հոգեհանգստյան արարողություն է կատարել երկրաշարժից զոհված հայ ընտանիքի երկու անդամների հոգիների խաղաղության համար և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին։
ՀՄԸՄ-ի փողերախումբը սգերգեր է նվագել։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը Սիրիայից դիմել է միջազգային հանրությանը
- Արամ Առաջինն այսօր կմեկնի Հալեպ
- Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին
- Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից զոհվել է 13 հայ. Հովհաննես Ալեքսանյան
- Հալեպում որոնողա֊փրկարարական աշխատանքներն ավարտվեցին
- Հալեպում հայ փրկարարներն այցելել են Ս.Քառասնից Մանկանց Մայր եկեղեցի
- ԱՀԿ ղեկավարը ժամանել է Հալեպ
- Ասադն ու կինն այցելել են Հալեպ
- Հայ փրկարարները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում Ադիյամանում և Հալեպում
- Հալեպ են ժամանել 29 հոգուց բաղկացած հայ փրկարարներ
- Արամ Առաջինը գումար կհատկացնի՝ Հալեպում հատուկ կենտրոններում գտնվող հայերին սննդով ապահովելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան