Քննարկում են, թե ինչ լազեյկա տան՝ սպառողին խաբելու համար.Բաբկեն Պիպոյան
«Կոնցեպտուալ առումով՝ մենք հեռուստատեսություններում ունենք գովազդներ զեղչերի և ակցիաների վերաբերյալ, քան՝ բուն ընկերությունների»,- Մրցակցության պաշտպանության հանձնժողովի կազմակերպած «Ակցիաների, այդ թվում զեղչերի վերաբերյալ օրենսդրույթան կիրառումը» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավար Բաբկեն Պիպոյանը:
Հանձնաժողովի անդամները, աշխատակիցները, տնտեսվարողները և սպառողների իրավունքների պաշտպանները քննարկում էին անբարեխիղժ գովազդի միջոցով սպառողներին մոլորեցնելու պրակտիկան բացառող օրենսդրության կիրարկման ընթացը, որն ընդունվել է 2022 թ. հուլիսին:
Պիպոյանի խոսքով՝ եթե հայկական գովազդները համեմատեն արտերկրի ընկերությունների իմիջային գովազդների հետ, ապա կտեսնեն, որ դրա տարբերության պատճառը չկանոնակարգված իրավիճակն է:
«Մեր տնտեսվարողները մտածում են ոչ թե իրենց իմիջի հաշվին սպառողին տանեն դարձնեն իրենցը, այլ՝ ակցիաների և զեղչերի: Մենք բացասական իմաստով հասանք այնպիսի մակարդակի, որ տնտեսվարողները սկսեցին գովազդ անել, որ էլ զեղչի ակցիա չեն անելու, այլ սկսելու են իրատեսական գներ ունենալ: Այսինքն՝ այս զեղչն ու ակցիան սպառողների մոտ այնքան անլուրջ և անարժանահավատ է դարձել, որ սկսել են արդեն գովազդ նկարել, որ զեղչ չի լինելու»,-ասաց Պիպոյանը:
Նա կարծիք հայտնեց, որ պետք է խսիտ գործիք կիրառվեր գովազդների միջոցով սպառողին խաբելու մշակույթի դեմ, քանի որ այն վատ երևույթ է և պետք է արմատախիլ արվի՝ թույլ չտալով սպառողին դնել մոլորության մեջ:
Բաբկեն Պիպոյանը հայտնեց, որ ժամանակին առաջարկում էր, որ զեղչի տոկոսները հաշվարկվեն ոչ թե այդ ապրանքի վաճառքի մեկ ամսվա միջին գնից, այլ վաճառքի նվազագույն գնից, քանի որ այն առավել մոտ է ինքնարժեքին և գնորդի համար իրատեսական է:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարի կարծիքն ամբողջությամբ ներկայացվում է կից տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Արդեն ունենք 30 վարույթ՝ հարուցված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ. Տիգրան Մարկոսյան
- Սպառողների պահանջատիրությունն ու աչալրջությունը օգնում է ՍԱՏՄ-ին, զգոն դարձնում տնտեսվարողներին
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում