Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ. Գեղամ Մանուկյան
«Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը ԱՄՆ գործուղման մեջ է, հետևաբար մինչ այդ Արարատ Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ»,- ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ շատ քննադատվեց այն փաստը, որ Արարատ Միրզոյանն ավերիչ երկրաշարժից հետո գնացել է միայն Թուրքիա, և ոչ Սիրիա։
«Հանրային այդ քննադատությունը մեղմելու համար երեկ Միրզոյանն ասաց, որ պատրասվում է մեկնել Հալեպ։ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ լավ կլինի Զարեհ Սինանյանին էլ հետդ տանես։ Մինչև մարտի 3-ը Միրզոյանը չի կարող գնալ Հալեպ քանի որ Սինանյանը գտնվում է ԱՄՆ-ում գործուղման մեջ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ըստ նրա, ուղղակի հանրային միտքը մի քիչ հանգստացնելու համար հնարավոր է մեկ փաստ դնել շրջանառության մեջ ու սրանով բավարարվել։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարության ֆոնդից 157.8 մլն դրամ՝ Թուրքիային և Սիրիային օգնելու համար
- Պետդեպը՝ Արարատ Միրզոյանի Թուրքիա կատարած այցի մասին
- Ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ.Արարատ Միրզոյանը՝ Թուրքիա կատարած այցի մասին
- +3՝ Թուրքիայում Միրզոյանին ներկայացվել է հայ փրկրարաների աշխատանքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան