Զախարովա. ՌԴ-ն պատրաստ է Մոսկվայում կազմակերպել Միրզոյան-Բայրամով հանդիպում
«Ռուսաստանը շարունակում է աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին»,-այսօրվա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին հարցին։
Նա այս առումով հիշեցրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի հետ հանդիպմանը հաստատել են իրենց շահագրգռվածությունը խաղաղության պայմանագրի բանակցություններում Ռուսաստանի միջնորդության վերաբերյալ։
Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Մոսկվայում կազմակերպել այդ թեմայով Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան