Զաքիր Հասանովը ստուգում է Արցախի օկուպացրած տարածքներում ադրբեջանական զորամասերի վիճակը
Ադբրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն արցախյան երրորդ պատերազմի հետևանքով Արցախի օկուպացրած տարածքներ է այցելել։
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, նա ստուգել է այդ տարածքներում զորամասերի ծառայողական և մարտական գործունեությունը, լսել օպերատիվ իրավիճակի վերաբերյալ զեկույցներ։
Նրան հայտնել են, որ «ժամանակակից տեխնիկական սարքավորումներով հագեցած դիրքերում հակառակորդի բոլոր գործողությունները շարունակաբար վերահսկվում են։ Զորամասերի հրամանատարությանը տրվել են կոնկրետ առաջադրանքներ՝ ավելի լավ կազմակերպելու և իրականացնելու մարտական հերթապահությունը»։