Զելենսկին ելույթ է ունեցել Բեռլինալեի բացմանը
Բեռլինի 73-րդ կինոփառատոնը բացել է իր դռներն աշխարհը ցնցող սուր հակամարտությունների ֆոնին: Մրցութային ծրագիրն այս տարի ներառում է 19 ֆիլմ։ Ֆորումի ժյուրին գլխավորում է ամերիկացի դերասանուհի Քրիստեն Ստյուարտը։
Եվրանյուզը գրում է, որ միջոցառման ուժեղ քաղաքական շեշտադրումը զգացվել է կարմիր գորգի վրա՝ իրանցի կանանց նկատմամբ ճնշումների դեմ բողոքելուց մինչև կլիմայական խնդիրներ. առաջին անգամը չէ, երբ արվեստը որպես բարձրախոս է օգտագործվում մոլորակի վիճակի վատթարացման վերաբերյալ բարձրաձայնելու համար։
Բայց ամենակարևոր իրադարձությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթն էր: Նրա հայտնվելն արժանացել է հանդիսատեսի բուռն ծափահարություններին։