Թեհմինա Վարդանյան. Որտե՞ղ են թեքահարթակները
Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը, արձագանքելով երեկ Տիգրան Ավինյանի կողմից կարմիր ժապավենը կտրելու միջոցով գետնանցումը բացելու վերաբերյալ տարածած լուսանկարներին ու հաղորդագրությանը, գրում է.
«Իհարկե շատ լավ է, որ հիմնանորոգվել է Փակ Շուկայի դիմացի գետնանցումը, բայց որևէ մեկը կարո՞ղ է ասել, թե ինչո՞ւ այն կահավորված չէ հաշմանդամություն ունեցող անձանց կամ մանկասայլակների համար:
Երբ անհրաժեշտություն կա այս թեմայով շոու անելու անում ենք, երբ գործնական փուլ ենք անցնում՝ ավելորդ ջանք չենք դնում: Որտե՞ղ են թեքահարթակները»։
Հիշեցնենք, որ երեկ քաղաքապետարանը կրկին սոցցանցերը ողողել էր ժապավենը կտրող Ավինյանի լուսանկարներով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը հիմնանորոգելու համար նախորդ տարի համայնքային բյուջեից շուրջ 50 մլն դրամ է հատկացվել։
«Փակ շուկայի» դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը կտրվի մասնավորի սպասարկմանը: Տարածքն արդեն իսկ դրվել է աճուրդի: Ըստ ներկայացվող պահանջների, անցումում նախատեսվող առևտրային տաղավարները պետք է լինեն միանման, տնտեսվարողը մուտքերի մոտ պետք է ապահովի նաև վերելակների և սանհանգույցի առկայությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան