ՌԴ ԱԳՆ-ն Չինաստանի դեսպանին հայտնել է «Հյուսիսային հոսք»-ի հետաքննության անհրաժեշտության մասին
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը ՌԴ-ում Չինաստանի դեսպան Չժան Հանհուիին ասել է «Հյուսիսային հոսքի» խափանման մեղավորներին հետաքննելու և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանը փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ կապված «Հյուսիսային հոսք»-ի գազատարների խափանման հետ կապված նոր տեղեկությունների հետ։ Այս մասին ավելի վաղ հայտնել էր համաշխարհային կազմակերպությունում ՌԴ ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։
«Կողմերը ՄԱԿ-ի տարածքում քննարկել են Նյու Յորքում և Ժնևում երկկողմ համագործակցության արդիական հարցերը՝ շեշտը դնելով նրա Անվտանգության խորհրդի և Մարդու իրավունքների խորհրդի օրակարգի վրա։ Առանձնակի շեշտադրվել է 2022 թվականի սեպտեմբերի 26-ին «Հյուսիսային հոսք» գազատարը պայթեցնելու համար մեղավորներին հետաքննության և պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության հարցը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Թրամփի որդին ԱՄՆ-ի օդային տարածքում ՉԹՕ-ների հայտնվելը կապել է «Հյուսիսային հոսքերի» խափանման հետ
- ԱՄՆ-ն ընդունում է, որ «Հյուսիսային հոսք»-ի պայթյուններն իր ձեռքի գործն է. Լավրով
- Ռուսաստանն անհետևանք չի թողնի «Հյուսիսային հոսք» գազատարի պայթյունների պատմությունը
- Wired. Նախքան արտակարգ դեպքը «Հյուսիսային հոսքի»-ի մոտ նկատվել են տեղորոշման համակարգերն անջատված նավեր
- Սերբիայի նախագահ․ Աշխարհի բոլոր քաղաքական գործիչները գիտեն, թե ովքեր են կազմակերպել «Հյուսիսային հոսք»-ի պայթյունները
- Մեծ Բրիտանիան հերքում է իր մասնակցությունը «Հյուսիսային հոսքի»-ի պայթյուններին
- Spiegel. Շվեդիան չի ցանկանում կիսվել «Հյուսիսային հոսք» -ում պայթյունի հետաքննության արդյունքներով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները