Ուկրաինայում խաղաղության կարելի է հասնել միայն զենքի մատակարարման միջոցով.Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը վստահ է, որ Ուկրաինայում երկարատև և կայուն խաղաղության կարելի է հասնել միայն զենքի մատակարարման միջոցով։ Նրա խոսքերը մեջբերում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Մենք աջակցում ենք Ուկրաինային՝ որպեսզի երաշխավորենք, որ նրանք կհաղթեն և կգոյատևեն որպես ինքնիշխան ազգ... Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն երաշխավորելու միակ միջոցը նրանց ռազմական աջակցություն տալն է»,-ասել է նա։
Սթոլթենբերգը հավելել է, որ նախկինում ՆԱՏՕ-ի բոլոր անդամներին կոչ է արել Ուկրաինային մատակարարել ժամանակակից սպառազինություն, այդ թվում՝ տանկեր։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի անդամները անընդհատ քննարկում են տարբեր մատակարարումները, բայց ինքը չի խորանա նման քննարկումների մանրամասների մեջ։ Գլխավոր քարտուղարը նաև նշել է, որ դաշինքը դեռ պատրաստ է «աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիայի վարչապետը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը
- ՆԱՏՕ-ի երկրներն ուժեղացնում են աջակցությունը Վրաստանի և Մոլդովայի պաշտպանական ներուժին
- Սպիտակ տունն աշխատում է Ուկրաինային 10 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն տրամադրելու ուղղությամբ
- Ստոլտենբերգ. Ուկրաինայում զինամթերքի սպառումն ավելի շատ է, քան ՆԱՏՕ-ի երկրների արտադրությունը