Ռիհաննան 7 տարվա լռությունից հետո թողարկում է իր նոր ալբոմը
Երգչուհի Ռիհաննան Vogue-ի հետ զրույցում հայտնել է, որ 7 տարվա լռությունից հետո նախատեսում է նոր ալբոմ թողարկել։
Նրա խոսքով, ինքը չի ցանկանում հետաձգել թողարկումը և ծրագրում է նոր աշխատանք ներկայացնել արդեն 2023 թվականին։
«Անկեղծ ասած, ծիծաղելի կլիներ, եթե դա չլիներ այս տարի: Բայց ես պարզապես ուզում եմ զվարճանալ: Ես պարզապես ցանկանում եմ երաժշտություն և տեսահոլովակներ նկարահանել»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Ռիհաննան։
Ռիհաննայի վերջին՝ Anti ալբոմը թողարկվել է 2016 թվականին։ Երգչուհին ալբոմն անվանել է «ամենափայլուն» և նոր ստեղծագործությունների բացակայությունը բացատրել նրանով, որ չի կարողացել ստեղծել նույն մակարդակի երաժշտություն։