Տիգրան Աթանեսյան. Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ունի բոլոր շանսերը դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է.
«Հայաստանի հակակոռուպցիոն դատարանը ունի բոլոր շանսերը դառնալու ստալինյան տրոյկայի ռեինկարնացիա: Մի դատարան, որտեղ ոչ մի խելամիտ փաստարկ, ոչ մի դատողություն, ոչ մի տրամաբանական եզրահանգում ի սկզբանե չունեն որևէ շանս ներազդելու դատական ակտի վրա, չի կարող աղերս ունենալ արդարադատության հետ:
Մի պարզ օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260 և 261 հոդվածների համաձայն դատական երաշխիքների (կալանք, խուզարկություն և այլն) վարույթները ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններին, որոնց թվին հակակոռոզիոն դատարանը չի դասվում: Բայց այդ դատավորները հիմք են ընդունում անդրեասյան կարենի մի ախմախ որոշում և անտեսելով օրենսդրական արգելքը, մարդկանց են կալանավորում, գույքի վրա արգելանք են դնում և այլն:
Իհարկե, դատավորները չեն կարող չիմանալ, որ դա ապօրինի է, սակայն գիտակցաբար գնում են այդ քայլի: Այսինքն՝ վստահ են, որ լինելու են անպատժելի, նույնն է՝ վստահ են նիկոլի հավերժության մեջ:
Ստալինյան այս տրոյկան դեռ շատ վնասներ է հասցնելու մեր երկրին, նույնիսկ՝ անդառնալի կորուստներ»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյան. Պետության անկման հերթական դրվագը
- Սորոսականները խոստանում են իրավաբանորեն վերածնվել այլ տեսքով․Տիգրան Աթանեսյան
- Արմեն Աշոտյանի անունից գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին.Տիգրան Աթանեսյան
- Կապիտուլյանտը, որ անցել է ՔԿ հիմնարկներով, շատ լավ հասկանում է` մարդը վախի մեջ է. Տիգրան Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյանը՝ Սաքունցին, Դուք ազգի դավաճա՞ն եք
- Ողջ պատասխանատվությունը կրում է դատավոր Դավիթ Հարությունյանը․ Տիգրան Աթանեսյան
- Տիգրան Աթանեսյանը բաց նամակ է հղել Արցախի նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան