Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը։ Մյունխենի անվտանգության համաժողովին մասնակցում են մի քանի տասնյակ երկրների նախագահներ, կառավարությունների ղեկավարներ ու արտաքին գործերի նախարարներ: Այս մասին հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ մասնավորեցնելով․
«Մասնակիցների թվում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեն, ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը և այլք:
Համաժողովի շրջանակում նախատեսված են Փաշինյանի մի շարք երկկողմ հանդիպումներ»:
Մեկ այլ հաղորդագրությամբ էլ տեղեկացնում են, որ Փաշինյանը հանդիպել է Եվրոպոլի գործադիր տնօրեն Քեթրին դը Բոլի հետ:
«Քննարկվել են հանցավորության դեմ պայքարում համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր:
Փաշինյանն անդրադարձել է ՀՀ ոստիկանության համակարգում իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին` հույս հայտնելով, որ այս ուղղությամբ ևս համագործակցությունը կզարգանա:
Քեթրին դը Բոլն արդյունավետ է գնահատել ՀՀ իրավապահ մարմինների հետ գործակցությունը և ընդգծել Եվրոպոլի պատրաստակամությունը` շարունակելու սերտ աշխատանքը հայ գործընկերների հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Մյունխենում Փաշինյան-Ալիև հանդիպման հավանականության մասին
- Մյունխենում գտնվող Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան