Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մրցանակային ֆոնդը 2,4 միլիոն դոլար է
Մեկ ամսից էլ քիչ ժամանակ է մնում Հնդկաստանի Նյու Դելիում կայանալիք բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության մեկնարկին: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«IBA -ի այդ հեղինակավոր միջոցառումը տեղի կունենա 2023թ. մարտի 15- 26-ը: Ստուգատեսին մասնակցելու համար արդեն հայտ են ներկայացրել 74 երկրների ավելի քան՝ 380 մարզուհիներ:
Մրցանակային հիմնադրամը կազմում է 2,4 միլիոն դոլար:12 քաշային կարգերից յուրաքանչյուրի հաղթողը կստանա 100,000, արծաթե մեդալակիրը՝ 50,000, իսկ երրորդ մրցանակակիրները՝ 25,000-ական ԱՄՆ դոլար:
Միջոցառումը խոստանում է լինել տպավորիչ: Կազմակերպիչները հույս ունեն ներգրավել բազմահազար երկրպագուների ամբողջ աշխարհից»,- ասվում է հաղորդագրությունում: