Հավի չախոխբիլիում կալանավորը թաքցրել էր բջջային հեռախոս
2023 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Վ. Ա.-ն տեղափոխվել էր Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի ձերբակալվածներին պահելու վայր՝ հաջորդ օրը կայանալիք դատական նիստին ներկա գտնվելու համար: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։
«Փետրվարի 17-ին կալանավորված անձը վերադարձվել է «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և այնտեղ ենթարկվել անձնական խուզարկության, իսկ նրա մոտ եղած իրերը զննվել են անվտանգության ռենտգեն սարքի միջոցով: Զննության արդյունքում կալանավորի ուտեստի միջից, որը Կապանի բաժնի ՁՊՎ-ում ստացել էր որպես հանձնուք, անվտանգության ապահովման բաժնի ծառայողները հայտնաբերել են ռետինե ձեռնոցով փաթաթած բջջային հեռախոս և USB լար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան